25 նոյեմբերի 2010 - 16:18 AMT
Ռուբեն Գաբրիելյան. Իմ ստեղծագործություններով ես կցանկանայի մարդկանց կոչ անել մտածել, թե ինչ են նրանք անում

Երևանում նոյեմբերի 25-ին կայացել է հայ նկարիչ Ռուբեն Գաբրիելյանի ցուցահանդեսի բացումը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ բոլոր նկարները ստեղծվել են վերջին տարիներին: «Իմ աշխատանքներում ես արտահայտել եմ իմ ընկալումն Աստվածաշնչի վերաբերյալ, իմ վերաբերմունքը նրա հանդեպ: Այն ամենն, ինչ կատարվում է աշխարհում, հատկապես մեր երկրում, շատ զայրացնում է ինձ: Խոսել չեմ կարող, բայց կարող եմ արտահայտել իմ մտքերը նկարների միջոցով»,- ասել է նա:

«Ես այս ցուցահանդեսը կանվանեի «Նախազգուշացում», քանի որ հասարակության անկումն այն աստիճանին է հասել, որ չեմ կարող հանգիստ նայել թե ինչ է կատարվում»,- ասել է նկարիչը:

Նկարչի խոսքերով, հավաքածուի ամենավառ նմուշը «Ժողովրդավարություն» անունով աշխատանքն է: «Իմ ստեղծագործություններով ես կցանկանային մարդկանց կոչ անել մտածել, թե ինչ են նրանք անում»,- ասել է նա:

Ցուցահանդեսի մասին իր կարծիքը հայտնեց բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանը՝ նշելով, որ Ռուբեն Գաբրիելյանը իր գործի մեծ վարպետ է: «Արմատներով Արցախից, ծնունդով Բաքվից նկարիչը զուգահեռներ է անցկացնում Արցախի և Քրիստոսի տանջանքների միջև: Այս հավաքածուն արտահայտում է հեղինակի ամբողջ ցավն ու բոլոր ապրումները»,-հավելել է Սարգսյանը: Ցուցահանդեը կգործի մինչև դեկտեմբերի 1-ը: