25 նոյեմբերի 2010 - 16:22 AMT
Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն գնագոյացման հարցով

«Այն, որ մեկ գիշերում պանրի 77 արտադրող բարձրացրեց պանրի գինը, վկայում է այն մասին, որ Հայաստանում գնագոյացման հարցը չլուծված է մնում»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, երկրի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն այդ խնդրով և օրենսդրական հիմքեր ստեղծեն, որոնք կնշեն գնային սահմանները, ինչպես նաև բարենպաստ պայմաններ կրճատելու համար արտահոսքը երկրից: «Մեր ժողովուրդը ցանկանում է ապրել Հայաստանում, աշխատել Հայաստանում, ուստի բոլոր ընդունվող օրենքները պետք է հարմարեցվեն տեղական իրողություններին»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է հակամենաշնորհային մարմնի գործունեությանը, որը պետք է ապահովի բարեխիղճ մրցակցությունը, ապա ըստ Սաֆարյանի, նրա գործողությունները լոկալ բնույթ են կրում: «Դա պետք է արվի ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ հետևողական դիտարկում անցկացվի, կանխելու համար գների նման բարձրացումը»,-ասել է նա: