25 նոյեմբերի 2010 - 16:32 AMT
Հարցման համաձայն, ԵԱՀԿ ՄԽ-ին վստահում է Ղարաբաղի բնակչության շուրջ մեկ քառորդը

Ըստ հասարակական հարցման արդյունքների, Ղարաբաղի բնակչության միայն մեկ երրորդն է համարում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իրոք շահագրգիրռ է խաղաղության հաստատման հարցում: «ԼՂՀ բնակչությունը առավել իրազեկ է ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասին, քան ՀՀ բնակչությունը, սակայն ղարաբաղցիների պատկերացումներն այդ կառույցի դերի ու գործունեության մասին առավել բացասական են: ԵԱՀԿ ՄԽ-ին վստահում է Ղարաբաղի բնակչության շուրջ մեկ քառորդը»,-ասվում է հարցման արդյունքում:

Հարցման մասնակիցների միայն 43 տոկոսն է նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դերակատարություն ունի կարգավորման գործում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում Ռուսաստանը չափազանց դրական է ընկալվում: Վստահության տեսակետից՝ 85 տոկոս, Հայաստանին ու ԼՂՀ-ին աջակցելու տեսակետից՝ 78 տոկոս, ղարաբաղյան կարգավորման մեջ ունեցած մեծ դերի՝ 87 տոկոս, առումով Ռուսաստանի ցուցանիշները գերազանցում են ՄԽ մեկ այլ երկրի՝ Ֆրանսիայի ցուցանիշները:

Հարցումն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 22-26 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 5 շրջաններում՝ Ասկերանում, Հադրութում, Մարդակերտում, Մարտունիում և Շուշիում: