25 նոյեմբերի 2010 - 17:06 AMT
Հայաստանում կբացվի Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան

Նոյեմբերի 25-ին ՀՀ Դեղձուտ գյուղում տեղի կունենա Մեծ Հայրենական պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված հուշարձանի բացում: Հուշարձանը ստեղծվել է այդ գյուղի նախկին բնակիչ, ՌԴ քաղաքացի Կորյուն Վարդանյանի միջոցներով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի գործակալությանն են հայտնել Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունից: