25 նոյեմբերի 2010 - 17:12 AMT
Հայաստանի կառավարությունը բարեփոխում է երկրի ջրային օրենսգիրքը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ եռօրյա ժամկետում քննարկել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հետ առաջարկվող փոփոխությունների համապատասխանության հարցը: