Արթուր Աբրահամի ու Կարլ Ֆրոչի փրոմոութերները մենամարտից առաջ վերջին մամլո ասուլիսում հայտարարել են, որ ֆանտաստիկ պայքար է լինելու:
«Ես արդեն 30 տարուց ի վեր բռնցքամարտում եմ և չեմ կարող հիշել, որ երբևէ այնքան հուզված լինեմ, որքան Աբրահամ-Ֆրոչ մենամարտից առաջ: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն վստահ եմ, որ շաբաթ օրը Աբրահամը կհաղթի»,-ասել է Զաուերլենդը, հաղորդում է fightnews.com-ը:
Զաուերլենդի որդին և միաժամանակ հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Կալլե Զաուերլենդն ասել է. «Սա Արթուրի կյանքի մենամարտն է: Նա կստանա չեմպիոնի երկրորդ գոտին»:
Իսկ Ֆրոչի փրոմոութերը շաբաթօրյա մենամարտը համարում է սենսացիոն պայքար երկու ֆանտաստիկ բռնցքամարտիկների միջև: