25 նոյեմբերի 2010 - 17:36 AMT
ՀԿԵՈՒ-ն շարունակում է վերականգնել Զամանլուի կամուրջը

2010-ին սկսված 256 մ երկարությամբ և 26 մ բարձրությամբ Զամանլուի երկաթուղային կամրջի վերականգնումն ընթանում է ժամանակացույցով, հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

Ներդրումային ծրագրի համաձայն, կամրջի վերականգնման համար 2010-ին 400 մլն դրամ է հատկացվել: Բոլոր աշխատանքների ավարտի և կամուրջը շահագործման հանձնելու ժամկետը նախատեսվում է 2012-ի կեսին ՀԿԵՈՒ-ն երկաթուղային կամրջի վերականգնման համար որպես կապալառու ընտրել է «Կամուրջշին» ընկերությանը: