25 նոյեմբերի 2010 - 18:34 AMT
Չբացահայտված հանցագործությունները հայկական բանակում հանգեցնում են նոր ողբերգական դեպքերի, վստահ է Արթուր Սաքունցը

Մահացու դեպքերը հայկական բանակում չեն կարող անտարբեր թողնել Հայաստանի հանրությանը: Ըստ իրավապաշտպանի, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, միայն այս տարի գրացվել է 44 մահացու դեպք, որոնցից միայն 7-ն են գրանցվել հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում:

«Սակայն, ամենասարսափելին այն է, որ բանակում կատարված հանցագործությունները այդպես էլ մնում են չբացահայտված, մեղավորները պատիժ չեն կրում, միջադեպը ներկայացվում է որպես ինքնասպանություն կամ ծեծկռտուքի արդյունք»,-ասել է Սաքունցը՝ ելույթ ունենալով Երևանում հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպերին նվիրրված քննարկման ժամանակ: