25 նոյեմբերի 2010 - 18:46 AMT
EuFoA-ն բացառում է բեկման հնարավորությունը Ղարաբաղի հարցում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում

Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը կարող է լուրջ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմկերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը: «Անշուշտ, գագաթնաժողովը բեկումնային չի դառնա: Բեկում ակնկալել հարկավոր չէ, քանի որ կողմերը հեռու են խաղաղ պայմանագրի ստորագրումից, սակայն, այնուամենայնիվ, այս գագաթնաժողովում Երևանը հստակ ուղերձ կներկայացնի համաշխարհային տերություններին առ այն, որ Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը և ցանկանում է ամրապնդել հրադադարի ռեժիմը»,-ասել է Քամբեքը: