25 նոյեմբերի 2010 - 19:02 AMT
Երևանում դեկտեմբերի 11-ին տեղի կունենա TEDx Women շնորհանդեսի հեռարձակումը

Երևանում դեկտեմբերի 11-ին տեղի կունենա TEDx Women շնորհանդեսի հեռարձակումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է TEDx Yerevan Women լիցենզիայի սեփականատեր Քրիստինա Սարգսյանը: Նրա խոսքերով, TEDx Women համաժողովը կոչված է ավելացնել TED համաժողովներում ելույթ ունեցող կանանց թիվը: Միջոցառման թեման է`«Ինչպե՞ս են կանայք և աղջիկները վերակառուցում ապագան»: