25 նոյեմբերի 2010 - 19:22 AMT
Հունաստանը հանդես է գալիս 2011 թվականին Թուրքիայում ընտրություններից հետո Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողովի անցկացման կողմից

Հունաստանը պնդում է, որպեսզի 2011 թվականին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո անցկացվի Եվրամիություն-Թուրքիա գագաթաժողով` ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ:

«Թուրքիայում ընտրությունների գործընթացից հետո երկրների ղեկավարների մակարդակով ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի անցկացումը նոր դինամիկա կհաղորդի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության առնչությամբ բանակցային գործընթացին»,- հայտնել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նշել է նաև, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը «կրիայի արագությամբ» է առաջ շարժվում, ուստիև Աթենքը հանդես է գալիս գագաթաժողովի անցկացման առաջարկով` այդ գործընթացին իմպուլս հաղորդելու նպատակով, հաղորդում է TRT-Russian-ը: