25 նոյեմբերի 2010 - 20:52 AMT
ԵԽԽՎ ղեկավարը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթակոմիտեի ստեղծման գաղափարից

Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթակոմիտեի ստեղծման հարցը հունվարին կընդգրկվի ԵԽԽՎ օրակարգում: Այդ մասին հայտնել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մովլուդ Չավուշօղլուն: Նրա կարծիքով, դա նոր քայլ կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ես արդեն 5 անգամ հանդիպել եմ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հետ: Խնդրի լուծման համար մենք մտադիր ենք առավելագույն ակտիվություն ցուցաբերել»,- ասել է նա, գրում են թուրքական ԶԼՄ-ները: