25 նոյեմբերի 2010 - 21:25 AMT
Իլհամ Ալիևն ու ԵԱՀԿ ՄԽ-ն կարծիքներ փոխանակեցին Ղարաբաղի շուրջ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ

Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս վիճակի ու հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը: