26 նոյեմբերի 2010 - 12:19 AMT
Oրերս Հայաստանում տեղի ունեցավ Արտադրության և արտահանման վիրտուալ ասոցիացիայի բացումը

Oրերս տեղի ունեցավ Արտադրության և արտահանման ասոցիացիայի (3Ա Ասոցիացիա) բացումն ու www.arm3a.org բիզնես-սոցիալական կայքի շնորհանդեսը:

Ասոցիացիայի նպատակն է` Հայաստանում արտահանմանն ուղղորդված արտադրության զարգացմանն ու նոր բիզնես-մշակույթի ձևավորմանը նպաստելը:

3Ա Ասոցիացիան հայաստանյան մինչ այժմ ստեղծված և գործող գործարար ասոցիացիաներից տարբերվում է իր նորարար մոտեցումներով: Այն իր տեսակով վիրտուալ է. ասոցիացիայի անդամ կարելի է դառնալ՝ ընդամենը գրանցվելով www.arm3a.org բիզնես-սոցիալական կայքում: 3Ա Ասոցիացիայի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գործելու է հենց կայքի հիմքի վրա:

Հայաստանում նախադեպը չունեցող www.arm3a.org կայքն իր տեսակով սոցիալական կայք է` նախատեսված կոնկրետ սոցիալական շերտի համար (գործարարներ, ձեռներեցներ, գիտնականներ, գյուտարարներ, մենեջերներ և այլք), հաղորդում է ասոցիացիայի մամլո ծառայությունը: