26 նոյեմբերի 2010 - 15:43 AMT
Արմեն Հարությունյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Նոյեմբերի 25-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների և Երևանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկները և «Հավաքների մասին» օրենքի նախագիծը: Անդրադարձ եղավ նաև մարդու իրավունքներին վերաբերող այլ հրատապ հարցերի, ասվում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ: