Հայաստանի Ազգային արխիվի պատվիրակությունը արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի գլխավորությամբ նոյեմբերի 26-ին այցելել է Վրաստանի Ազգային արխիվ: Ինչպես գրում է «Գրուզիա օնլայնը», հանդիպմանը քննարկվել են միջգերատեսչական համագործակցության խորացման հարցեր: Հայկական կողմը ցանկություն է հայտնել կրկին կյանքի կոչելու 1997թ. Հայաստանի ու Վրաստանի արխիվների միջև կնքված պայմանագիրը: Վրաստանի Ագային արխիվի տնօրեն Տեոնա Իաշվիլին ծանոթացրել է հյուրերին նորարարությունների հետ:
Ազգային արխիվի աշխատակիցները ծանոթացել են Հայաստանին վերաբերող վրացական փաստաթղթերին: Փաստաթղթերի շարքում են եկեղեցական գրառումները, լուսանկարները, պաստառները, ձայնագրությունները և նամակգրությունը երկու երկրների հայտնի հասարակական գործիչների միջև: Այցը կավարտվի նոյեմբերի 27-ին: