26 նոյեմբերի 2010 - 16:57 AMT
ՀՀ կուտակային կենսաթոշակների մասին օրինագծում տեխնիկական շտկումներ կարվեն

«Հայաստանի Ազգային ժողովը 2010թ. հունիսին առաջին ընթերցմամբ ընդունել է շուրջ 50 օրենքներում օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի համաձայն երկրում կներդրվի կուտակային կենսաթոշակային համակարգ: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ լրագրողների, պատգամավորների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Քննարկումների արդյունքները կներկայացվեն դեկտեմբերի սկզբին կայանալիք երկրորդ ընթերցման ժամանկ»,-լրագրողներին է ասել ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկաների զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը:

Ըստ նրա, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծում շտկումները կկատարվեն շուրջ 200 առաջարկությունների հիման վրա: