26 նոյեմբերի 2010 - 17:44 AMT
Գագիկ Առաքելյանի մրցաշարից հետո կձևավորվի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը

Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ավանդական մրցաշարը՝ նվիրված ԽՍՀՄ չեմպիոն Գագիկ Առաքելյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցել է 162 մարզիկ ՀՀ բոլոր մարզերից:

Մրցաշարի գլխավոր քարտուղար Ավետիք Վարդանյանը PanARMENIAN.Net-ի թղթկացի հետ զրույցում ասել է, որ ըմբիշները պայքարել են 11 քաշային կարգերում:

«Մինչ այդ պատանի ազատ ոճի ըմբիշները հանդես են եկել նաև այլ մրցաշարում, իսկ երկու մրցումների արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը դեկտեմբերի 1-3 Թբիլիսիում կմասնակցեն միջազգային մրցաշարին»,-ասել է Վարդանյանը:

Ըստ նրա, Հայաստանի հավաքականն այս տարին կավարտի դեկտեմբերի 23-ին ուսումնամարզական հավաքով Ծաղկաձորում: