26 նոյեմբերի 2010 - 17:46 AMT
WikiLeaks. Թուրքիան զենք է մատակարարել Ալ-Քաեդայի գրոհայիններին

Փաստաթղթերը, որոնք առաջիկայում հրապարակելու է սկանդալային համբավ ունեցող WikiLeaks-ը, վկայում են, որ թուրքական իշխանությունները աջակցել են զենքի ու դրամի փոխանցմանը Ալ-Քաեդայի գրոհայիններին ընդհանուր սահմանով:

Ըստ փաստաթղթերի, Թուրքիան մասնակցել է Իրաքում ահաբեկչական գործողություններին, մասնավորապես, ֆինանսավորել է Բաղդադում կամրջի պայթեցումը:

Հրապարակման են նախապատրաստվում Վաշինգտոնի կողմից ՔԱԿ-ին աջակցելու վերաբերյալ փաստաթղթերը: