26 նոյեմբերի 2010 - 19:14 AMT
Հայաստանը պետք է հանձն առնի ԵՄ տարածքից անօրինական ճանապարհով ներթափանցած քաղաքացիների տեղահանությունը

Հայաստանի համար ԵՄ երկրների հետ արտոնագրային ռեժիմի վերացումը նախատեսում է մի շարք միջոցառումների իրականացում, նոյեմբերի 26-ին Երևանում հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: «ԵՄ-ն փորձում է իրագործել ռեադմիսիայի մասին համաձայնագիրն ու իրականացնել արտոնագրային ռեժիմի վերացման քաղաքականությունը: Դա Հայաստանից պահանջում է հանձն առնել ԵՄ տարածքից անօրինական ճանապարհով ներթափանցած քաղաքացիների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների տեղահանությունը, որոնք ԵՄ երկրներ են թափանցել Հայաստանի տարածքով»,- ասել է նա:

Գործընթացի երկրորդ մասն ուղղված է Հայաստանի քաղաքացիների համար արտոնագրային ռեժիմի պարզեցմանը, և դրանով պարզեցվում է հայ քաղաքացիների տեղաշարժը ԵՄ-ում: «Սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ արտոնագրային ռեժիմի պարզեցման արդյունքում ԵՄ թափանցելու հնարավորությունից երրորդ երկրների քաղաքացիներ են օգտվում»,- ավելացրել է նա: Այդ կապակցությամբ Ռաուլ դե Լուցենբերգերը կարևորել է Հայաստանի քաղաքացիների փաստաթղթերի հավաստիության ապահովման բարձրացումը, ինչը երկրին թույլ կտա պաշտպանել իր սահմանները: