26 նոյեմբերի 2010 - 19:15 AMT
Թուրք-իսրայելյան գործարար խորհրդի նիստը հետաձգվել է

Թուրք-իսրայելյան գործարար խորհրդի նիստը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 1-ին Թել-Ավիվում, հետաձգվել է: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, Խորհրդի բացմանը պետք է ելույթ ունենար Իսրայելի արդյունաբերության և աշխատանքի նախարար Բենիամին բեն-Էլիեզերը: