27 նոյեմբերի 2010 - 11:21 AMT
Երևանում կայացած հանդիպումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերադարձել են Բաքու

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն Երևանից վերադարձան Բաքու: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, համանախագահների Բաքու վերադառնալու պատճառը պաշտոնական Բաքվին տեղեկացնելն է Երևանում կայացած բանակցությունների բովանդակության մասին:

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն Երևանից մեկնեց Փարիզ: Իրազեկելով Ֆրանսիայի ղեկավարությանը ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին՝ նա նոյմեբերի 29-ին մյուս համանախագահների հետ կմեկնի Աստանա:

Դեկտեմբերի 1-2 Աստանայում տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը: