27 նոյեմբերի 2010 - 12:15 AMT
2009թ. Հայաստանում ոսկու արդյունահանման ծավալը կազմել է 498,7 կգ

2009թ. Հայաստանում ոսկու արդյունահանման ծավալը կազմել է 498,7 կգ: Այդ մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Նույն ժամանակահատվածում արծաթի արդյունահանման ծավալը կազմել է 10,8 տոննա:

Բացի այդ, 2009թ. ցինկի արդյունահանման ծավալը կազմել է 7,2 հազար տոննա, պղնձինը՝ 32,9 հազար տոննա, մոլիբդենինը՝ 5,3 հազար տոննա: