Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 27-30-ը աշխատանքային այցով կլինի Վաշինգտոնում: Նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմաս Դոնիլոնի հետ:
Դավութօղլուն մտադիր է հանդիպել նաև ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ջոն Քերիի գլխավորությամբ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ելույթ կունենա Ջորջթաունի համալսարանում և կհանդիպի թուրքական և ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ից Դավութօղլուն կմեկնի Ղազախստան մասնակցելու համար դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: