28 նոյեմբերի 2010 - 18:01 AMT
Մեկ ամսում Facebook-ում գրանցվել է 12 400 մարդ Հայաստանից

Հայաստանում Facebook-ից օգտվողների թիվը գերազանցել է 100 հազարը: Facebackers կայքի տվյալների համաձայն, նախորդ ամսվա համեմատ, նրանց թիվը ավելացել է 12 400-ով` կազմելով 100 880: Հետազոտությունների համաձայն, Հայաստանում Facebook-ի տարածվածությունն օգտագործողների շարքում կազմում է 48.45 տոկոս:

Միաժամանակ, «Վ կոնտակտե» ռուսական կայքի տվյալների համաձայյն, Հայաստանից գրանցված էջերի քանակը կազմում է 218 391: Opera Software զեկույցի համաձայն, Հայաստանում Opera Mini բբջային բրաուզերից օգտվողներն ավելի հաճախ այցելում են odnoklassniki.ru: Alex.com վարկանիշային համակարգի տվյալների համաձայն, Facebook և odnoklassniki.ru սոցիալական կայքերը զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը Հայաստանի ամենաշատ այցելություն ունեցող կայքերի շարքում: