29 նոյեմբերի 2010 - 13:20 AMT
Իտալիայի ԱԳՆ. ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումը դարձավ «սեպտեմբերի 11 համաշխարհային դիվանագիտության համար»

Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատտինին ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերի գաղտնազերծումը WikiLeaks կայքում անվանել է «սեպտեմբերի 11 համաշխարհային դիվանագիտության համար»: Ըստ նրա, այդ ակցիան կխարխլի վստահությունը պետությունների միջև:

Նախօրեին WikiLeaks կայքը ԱՄՆ Պետդեպարտամենտի շուրջ 250 հազար նամակ է փոխանցել աշխարհի առաջատար ԶԼՄ-ներին: