29 նոյեմբերի 2010 - 14:19 AMT
Իլհամ Ալիևը մտադիր էր ամերիկացիների մոտ ուսանած զինծառայողներին օգտագործել «այլ նպատակների համար»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2010թ. փետրվարի 25-ին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ հանդիպմանը առաջարկել է Աֆղանստան գործուղել ամերիկացի խորհրդականների մոտ ուսանած զինծառայողների միայն մի մասին, իսկ մյուս կեսին թողնել Ադրբեջանում՝ «այլ նպատակների համար»: Ինչպես հայտնում է WikiLeaks-ը, Բերնսը պատասխանել է, որ այդ առաջարկությունը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-ի կողմից ուսման ֆինանսավորման տեսակետից: Որպես առաջին քայլ Բերնսն առաջարկել է, որպեսզի Ադրբեջանի ԱԳՆ ու ՊՆ աշխատակիցները հետևեն, թե ինչպես է ընթանում վրաց զինվորականների նախապատրաստումը Աֆղանստանում ամերիկացի ծովային հետևակայինների կողմից: Ալիևը նշել է նաև, որ դա լավ գաղափար է և հանձարարել է իր օգնականին քննել Բերնսի առաջարկը: