29 նոյեմբերի 2010 - 17:27 AMT
Փարիզը իր համերաշխությունն է հայտնում Վաշինգտոնին WikiLeaks-ի հետ կապված սկանդալում

Փարիզը իր համերաշխությունն է հայտնում Վաշինգտոնին WikiLeaks-ի հետ կապված սկանդալում և դատապարտել է WikiLeaks-ի գործողությունները, որը նախօրեին ներկայացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը: «Մենք լիովին սատարում ենք ԱՄՆ վարչակազմին այնպիսի քայլերից խուսափելու նրա ձգտման մեջ, որոնք ոչ միայն կարող են վնասել մի շարք երկրների ու ինստիտուների հեղինակությանը, այլ նաև կարող են սպառնալիքի տան դնել արտերկրում ծառայող մարդկանց կյանքը»,-ասել է Ֆրանսիայի կառավարության մամլո քարտուղար Ֆրանսուա Բարուենը, հաղորդում է AFP-ն: