29 նոյեմբերի 2010 - 20:33 AMT
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին

Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Ամփոփելով Հայաստանիեվրաինտեգրմանքաղաքականության ընթացիկ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե' բազմակողմ, թե' անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափերով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեկտեմբերի սկզբին նախատեսվող Հայաստան - Եվրամիություն Խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի` Բրյուսել կատարելիք այցելության մանրամասները:Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Կողմերը մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերություն ծրագրի համատեքստում Ասոցիացման համաձայնագրի մշակման, Ազատ առևտրի խորացման և համապարփակ համաձայնագրի կնքման, մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: