Նոյեմբերի 29-ին` ժամը 19:12 րոպեին, Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը միացավ հանրապետության էներգաարտադրության ցանցին և վերսկսեց աշխատանքը:
Հոկտեմբերի 16-ին դադարեցվել էր Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի աշխատանքը` ամենամյա վերանորոգման, վերալիցքավորման ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրման նպատակով: ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ նշված աշխատանքներն ամբողջությամբ իրականացված են, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը: