30 նոյեմբերի 2010 - 14:26 AMT
Երևանում տեղի կունենա «Հայ արքայազն. Մանուկ բեյ» գրքի շնորհանդեսը

Երևանում դեկտեմբերի 1-ին Կամերային երաժշտության դահլիճում կայանալու է Գոհար Ռշտունու «Հայ արքայազն. Մանուկ բեյ» գրքի շնորհանդեսը, որն անցկացնում են Երևանում Կրթության և մշակույթի ռուսական կենտրոնը և «Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական միությունը (Մոսկվա), հաղորդում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը:

Հեղինակն իր պատմական աշխատությունն անվանել է «փաստագրական-պատմական պատմություն», որը պարունակում է ռուս-թուրքական հարաբերությունների և 1806-1812թթ. Բալկանյան պատերազմի գեղարվեստական և պատմական դիտարկում: Գրքում օգտագործվել են արխիվային փաստաթղթեր և պատմական աշխատություններ:

Շնորհանդեսի մասնակիցներն են Ռոսհամագործակցության Դաշնային գործակալության ներկաայցուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը, Հայաստանում Ռումինիայի, Բուլղարիայի, Հնդկաստանի, Հունաստանի դեսպանատների աշխատակիցներ և այլն: