30 նոյեմբերի 2010 - 15:52 AMT
Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվները պետք է ձևավորվեն արևմտյան օրինակով, այլ ոչ թե լինեն խորհրդային ժամանակների պատճենը

ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը դրական է վերաբերվում երկրի գյուղատնտեսության ոլորտում գործունեության կոլեկտիվ ձևերի ստեղծման միտումներին:

Սակայն, նրա խոսքերով, Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվները պետք է ձևավորվեն արևմտյան օրինակով, այլ ոչ թե լինեն խորհրդային ժամանակների պատճենը: «Սա ոլորտ է, որը գոյության իրավունք ունի, քանի որ տնտեսվարման ձև է: Լավ կլինի, եթե Հայաստանում ձևավորվեն գյուղատնտեսական կոոպերատիվներ: Սա գործընթաց է, որը պետք է ընթանա ներսից, և պետք չեն արհեստական քայլեր»,- ասել է նա:

Միաժամանակ, Գիշյանը նշել է, որ Հայաստանում այս գործընթացը շատ դանդաղ է ընթանում: «Լավ կլիներ, եթե Հայաստանում կոոպերատիվներն ավելի արագ ձևավորվեն»,- ասել է նա: