30 նոյեմբերի 2010 - 19:32 AMT
Դեկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ սամբոյի պատվիրակությունը ՌԴ Արմավիր քաղաքում կմասնակցի Աշոտ Մարկարյանի մրցանակների միջազգային մրցաշարին

Հայաստանի սամբոյիպատվիրակությունը մեկնում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաք` դեկտեմբերի 3-ից 5-ը մասնակցելու Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Մարկարյանի մրցանակների միջազգային մրցաշարին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, հայկական որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը, թե մրցաշարին Լեռնային Ղարաբաղը հանդես էգալու առանձինթիմով, չի համապատասխանում իրականությանը. արցախցիսամբիստներն ընդգրկված են ՀՀ պատվիրակության կազմում:

Դրա հետ մեկտեղ, որ մարզիկներից բացի Արմավիր են մեկնում նաև ՀՀ վաստակավոր մարզիչներ Էռնեստ Միրզոյանն ու Վովիկ Խոջայանը, Միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում էՀայաստանիսամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: