1 դեկտեմբերի 2010 - 11:20 AMT
Հիլարի Քլինթոնը կոչ է անում ԵԱՀԿ-ին վերսկսել ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը

ԵԱՀԿ-ն պետք է վերսկսի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին Աստանայում գագաթնաժողովի ընդլայնված նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Ես ցանկանում եմ կրկնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների անունից, որ ցանկացած արդար խաղաղության հիմքը պետք է լինեն Հելսինկյան սկզբունքները, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի ու Օբամայի մշակած վեց տարրերը:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ սուր հակամարտություններին արձագանքելու ԵԱՀԿ հնարավորությունը մի քայլ առաջ կլինի, սակայն առավել կարևոր է կազմակերպության դերի ամրապնդումն ու հակամարտությունների առաջացման ու վերսկսման կանխումը: «Ոչ մի այլ տարածաշրջանային կազմակերպություն չի կարող լավագույնս արձագանքել դրան»,-ասել է Քլինթոնը, հաղորդում է Ինտերֆաքս-Ղազախստանը: