«ԵԱՀԿ պատասխանատվության գոտում հակամարտությունների ռիսկերի նվազեցման նպատակով մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնում ազգամիջյան ու միջկրոնական հանդուրժողականությանը»,-Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը: «Մենք ձգտում ենք ամրապնդել վստահությունն ու թափանցիկությունը ԵԱՀԿ տարածքում: 2010թ. կատարված աշխատանքը սառեցված հակամարտությունների գծով առկա ձևաչափերի շրջանակներում, անկախ բոլոր բարդություններից ու երկարաժամկետ բնորոշումներից, հիմք է տալիս զգուշավոր լավատեսության համար»,-ասել է Սաուդաբաևը: Նա նշել է, որ ողբերգական իրադարձությունները Ղրղզստանում հաստատեցին ԵԱՀԿ դերը, որը հետագայում ևս հավատարիմ կմնա այդ երկրի կայունացմանն ու կայուն զարգացմանը: Նա հավաստիացրել է, որ Ղազախստանը իր նախագահությունից հետո ևս կմնա ԵԱՀԿ ակտիվ անդամ:
2011թ. Ղազախստանը նախագահությունը ԵԱՀԿ-ում կփոխանցի Լիտվային: