1 դեկտեմբերի 2010 - 12:31 AMT
Ամերիաբանկը երկարաձգում է «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով մրցույթի ժամկետը

Ամերիաբանկը 100 տարվա պատմության կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 1-ը հայտարարել էր մրցույթ` «ՀՀ բանկային համակարգը 100 տարի անց» թեմայով:

Ամերիաբանկը ընդառաջ գնալով ուսանողների բազմաթիվ խնդրանքներին` կապված այն հանգամանքի հետ, որ նոյեմբեր ամիսն ուսանողների համար ծանրաբեռնված էր միջանկյալ քննություններով և անհատական ու կուրսային աշխատանքներով, երկարաձգում է հայտարարված մրցույթի ժամկետը մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն սույն թվականի դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են բոլոր այն ԲՈՒՀ-երի ուսանողները, որոնք համագործակցության պայմանագիր ունեն Ամերիաբանկի հետ /Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական /սլավոնական/ պետական համալսարան/, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: