1 դեկտեմբերի 2010 - 16:30 AMT
Ամեն տարի ՀՀ կառավարությունը Բյուրականի աստղադիտարանին է հատկացնում շուրջ 63 մլն դրամ

Ամեն տարի ՀՀ կառավարությունը Բյուրականի աստղադիտարանին է հատկացնում շուրջ 63 մլն դրամ: Այդ մասին հայտարարել է աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Ըստ նրա, շուրջ 50 մլն դրամ այդ գումարից գնում է 85 աշխատակիցների աշխատավարձերի և սոցվճարների վճարմանը: Աստղադիտարանի աշխատակիցների միջին աշխատավարձը 35-58 հազար դրամ է: