1 դեկտեմբերի 2010 - 17:44 AMT
Կորպորատիվ կառավարման հայկական կանոնադրությունը կընդունվի և ուժի մեջ կմտնի 2011-ի սկզբին

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության, ԿԲ-ի, NASDAQ OMX Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մասնակցությամբ մշակվել և ՀՀ ԱԺ հաստատմանն է ներկայացվել Կորտորաիտվ կառավարման կանոնադրությունը : «Այդ կոդեքսն արդեն պատրաստվել է և գտնվում է քննարկման վերջնական փուլում»,- ասել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Միաժամանակ նա կարևորել է այն, որ հայկական ընկերությունների համար դա լրացուցիչ բեռ չի լինելու, քանի որ նրանք պետք է համապատասխանության կամ անհամապատասխանության մասին հաշվետվություն ներկայացնեն, այսինքն ընկերությունների նկատմամբ չի կիրառվելու տուգանք կամ պատժամիջոց: «Կոդեքսի ներմուծումը թույլ կտա երևան հանել այն թերությունները, որոնք առկա են կորպորատիվ կառավարման գծով ընկերություններում»,- ասել է նա: