1 դեկտեմբերի 2010 - 18:05 AMT
Beeline-ի 096 կոդով հեռախոսահամարները կվաճառվեն դեկտեմբերի 2-ից

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է 096 կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի մասին: Հեռախոսահամարը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում: Այն հաճախորդներն, ովքեր www.beeline.am կայքում լրացրել են 096 կոդով հեռախոսահամար գրանցելու համապատասխան հայտը, կարող են ձեռք բերել ամրագրած համարը մինչև 2010թ-ի դեկտեմբերի 9-ը ներառյալ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում գնելով բջջային հեռախոս հաճախորդը կստանա նվեր «գեղեցիկ համար». 100000 դրամից ցածր արժողությամբ բջջային հեռախոս գնելու դեպքում` նվեր«արծաթե» հեռախոսահամար, իսկ 100000 դրամ և ավելի բարձր արժողությամբ`«ոսկե» հեռախոսահամար: