Ստամբուլի հայ համայնքը շուրջ 5000 ներկայացուցիչներ ստորագրվել են ՀԱԵ Կոստանդնուպոլսի նոր պատրիարք ընտրելու պահանջի տակ: Այդ մասին Ստամբուլում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են «Մենք ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Ինչպես գրում է թուրքական Today's Zaman-ը, Կոստանդնուպոլսի պատրիարքի ընտրության թույլտվություն ստանալու համար պատրիարքարանը պետք է դիմի թուրքական իշխանություններին: Սակայն, խնդիրն այն է, որ համայնքում պատրիարքի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Մի խումբը պահանջում է նոր պատրիարք ընտրել, մյուսը՝ մերժում է այդ առաջարկը, բացատրելով դա նրանով, որ պատրիարքն ընտրվում է ցկյանս և ոչ ոք չի կարող նրան փոխարինել:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի առողջացման վատթարացման պատճառով պատրիարքարանի հոգևոր խորհուրդը Արամ Աթեշյանին ընտրեց որպես պատրիարքի փոխանորդ: