Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2011թ. փետրվարի 9-ին ընկերական խաղ կանցկացնի Վրաստանի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա փետրվարի 9-ին Կիպրոսում, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:
Սա Եվրո-2012 խմբային փուլի շրջանակներում մարտի 26-ին կայանալիք Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ նախապատրաստական խաղերից մեկն է:
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 59-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 75-րդ:
Հայաստանի ու Վրաստանի հավաքականները հանդիպել են 4 անգամ, երկու խաղերում հաղթել են վրացիները, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, մեկ հանդիպում ոչ ոքի է ավարտվել: