2 դեկտեմբերի 2010 - 17:10 AMT
2010-ի երրորդ եռամսյակում «ԱրմենՏել» ընկերության շահույթը կազմել է 48.7 մլն դոլար

ԱրմենՏել ընկերության մաքուր շահույթը 2010-ի երրորդ եռամսյակում կազմել է 48.7 մլն դոլար: Ինչպես նշվում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի հաշվետվությունում, շահույթի աճը 2010-ի երկրորդ եռամսյակի համեմատ կազմել է 9.4 տոկոս: Անկումը կապված է ֆիքսված կապի ոլորտում շահույթի կրճատման հետ, որը նվազել է 11.3 տոկոսով անցյալ տարվա նույն շրջանի համեմատ` կազմելով 27.6 մլն դոլար: Միաժամանակ, մեկ տարում օպերատորի կողմից տրամադրվող բջջային կապի ծառայություններից շահույթն ավելացել է 3.9 տոկոսով, որը կազմել է 21.1 մլն դոլար: Միաժամանակ ընկերության շահույթն ԱՊՀ-ում կազմել է 361 մլն դոլար` անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճելով 21.5 տոկոսով: