Նիկոլաևի մանկավարժական հետդիպլոմային կրթության շրջանային ինստիտուտում հանդիսավոր կերպով մեկնարկել է հայ մշակույթի շաբաթը «Հայկական մշակույթը Նիկոլաևշչինայի եղբայրական մշակույթների ծաղկաբույլում» անվանումով: Շրջանի տարածքում բնակվում է մոտ 4,5 հազար հայ, Նիկոլաևում՝ մոտ 2 հազար:
1995թ. ի վեր շրջանում գործում է Մեսրոբ Մաշտոցի անվան հայկական մշակույթի ընկերությունը: Հայ համայնքը Նիկոլաևի մարզի ամենաակտիվ ազգային-մշակութային համայնքներից է: Վերջերս ընկերության երիտասարդական կազմակերպությունը կազմակերպել էր «Հայաստանի ձայն» կատարողական արվեստի փառատոնը: Հանգանակված միջոցներով հայ համայնքը կառուցում է իր եկեղեցին, հաղորդում է analitika.at.ua-ն: