Մարիուպոլի քաղխորհրդի համակարգող խորհուրդը հանձնարարել է քաղխորհրդի մշակույթի վարչությանը հանրային լսումներ կազմակերպել քաղաքի կենտրոնում խաչքարի տեղադրման վերաբերյալ: Երեք տարի առաջ տեղի հայ համայնքի ղեկավարների մոտ գաղափար ծագեց. խաչքար տեղադրել, որը կնշանավորի երկու ժողովրդների միասնությունը: Նման առաջարկությամբ նրանք այս տարի դիմել են քաղաքապետին, հայտնում է analitika.at.ua-ն: