2 դեկտեմբերի 2010 - 18:34 AMT
Աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն Երևանում ունկընդրել է Կոմիտասի երաժշտությունը

Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, որը Երևանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, այսօր այցելել է Ազգային ժողով: Շենքի մոտ մեծանուն օպերային երգչին դիմավորել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրանք միասին վայելել են Կոմիտասի երաժշտությունը աշխարհում միակ հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախմբի կենդանի կատարմամբ:

«Մի բաժանվեք երաժշտությունից, որովհետև երաժշտությունը նոր կյանք է ստեղծում: Շարունակեք երգել»,-ասել է հայտնի տենորը երգչախմբի մասնակիցներին:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ խոսնակը երգչախմբի կատարողներին հրավիրել է Պլասիդո Դոմինգոյի վաղը կայանալիք համերգին: