WikiLeaks կայքը, որը գաղտնազերծել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նամակները, դեկտեմբերի 2-ին հրապարակել է հերթական գաղտնի փաստաթուղթը, որտեղ ներկայացված է ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսիի 2009թ. մարտի 19-ի նամակը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը տեղի է ունեցել նույն թվականի մարտի 14-ին: Փաստաթղթում ասվում է, որ Աբիևը պատմել է 2009թ. հունվարին Մոսկվայում տեղի ունեցած իր խոսակցության մասին Անատոլի Սերդյուկովի հետ, որի ժամանակ քննարկվել է 2008թ. սպառազինությունների մատակարարման հարցը Հայաստան: «Պաշտոնական հանդիպումներում Սերդյուկովը ժխտում էր Ռուսաստանի մասնակցությունը: Սակայն մի քանի շիշ օղուց հետո խոստովանել է, որ զենք է առաքվել Հայաստան: Աբիևը մեջբերել է Սերդյուկովի խոսքերը. «Դուք կատարո՞ւմ եք ձեր նախագահի հրամանները: Իսկ ես կատարում եմ երկու նախագահների հրամանները»,-գրում է իր զեկուցագրում ԱՄՆ նախկին դեսպանը: