Քննարկման փուլում է գտնվում մայրաքաղաքում Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրի կառուցման նախագիծը: «Ներկայացվել է մի քանի նախագիծ: Այդ նախագծերից մեկն այժմ քննարկվում է համապատասխան կառույցների ու քաղաքապետարանի կողմից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու քահանա Վահրամ Մելիքյանը: Ըստ նրա, կաթողիկոսի երևանյան նստավայրի շինարարությունը կվերսկսվի նախագծի հաստատումից հետո:
Կաթողիկոսի երևանյան նստավայրը կկառուցվի Սբ Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ՝ Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում: Նստավայրը կծառայի պաշտոնական հանդիպումների ու հյուրերի ընդունման համար: