3 դեկտեմբերի 2010 - 13:23 AMT
Հայաստանում սահմանվել է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալը

Դեկտեմբերի 3-ին Հայաստանի ճարտարապետների միությունում տեղի է ունեցել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի պատվին սահմանված մեդալի շնորհանդեսը: Նման մեդալ ունենալու գաղափարը պատկանում է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին, մեդալի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը:

Մեդալը կպատրաստվի ոսկուց ու արծաթից, մեդալի դիմերեսին պատկերված կլինի Կասկադ ճարտարապետական համալիրը և Երևանի քաղաքապետարանը, իսկ դարձերեսին՝ արծիվ շողուլը կտուցում: Ջիմ Թորոսյանին էլ առաջինը շնորհվեց մեդալը:

Ըստ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, Ջիմ Թորոսյանի մեդալով կպարգևատրվեն այն ուսանողները, որոնք լավ արդյունքներ ցույց կտան միջազգային մրցույթներում, ինչպես նաև հայտնի ճարտարապետներ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը գլխավորում էր մեդալի ստեղծման կազմկոմիտեն: