3 դեկտեմբերի 2010 - 14:14 AMT
Ռազմիկ Զոհրաբյան. Չափազանց կարևոր է, որ Աստանայի համատեղ հայտարարության մեջ ուղղակի հղում կա ՄԱԿ-ի կանոնադրությանը

Հայկական կողմի համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Աստանայի համատեղ հայտարարության մեջ ուղղակի հղում կա ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հստակ ամրագրված է ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Աշխարհի տասնյակ երկրներ անկախություն են հռչակել հենց ՄԱԿ-ի կանոնադրության այդ դրույթի համաձայն»,-ասել է Զոհրաբյանը: