3 դեկտեմբերի 2010 - 21:57 AMT
Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Պլասիդո Դոմինգոյի համերգին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ներկա է գտնվել հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին:

Պլասիդո Դոմինգոն Հայաստանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որն անցնում է նախագահի հովանու ներքո:

Համերգը կազմակերպվել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում:

Համերգի հովանավորներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Արմավիա» ընկերությունը և ՎիվաՍել ընկերությունը: